Մարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Սեուտայում 11 մարդու մահվան մասին | shantnews.am

Մարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Սեուտայում 11 մարդու մահվան մասին | shantnews.am

shantnews.am Մեկ մարդ մահացել է վթարի հետևանքով, իսկ տասը՝ խեղդվել Աֆրիկայի Միջերկրական ծովի ափին գտնվող Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք անօրինական միգրանտների զանգվածային հոսքի ժամանակ: Մարոկկոյի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այլ հնարավոր զոհերի մասին տեղեկությունները հետաքննվում են Մարոկկոյի համապատասխան մարմինների կողմից:

«Այսօրվա դրությամբ, Սեուտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, մեկ մարդ մահացել է Սեուտայի ​​մոտակայքում ժայռից ընկնելու հետևանքով, իսկ տասը մարդ խեղդվել է», – ասվում է նախարարության հատուկ հայտարարության մեջ։

Նաև նշվել է, որ «Մարոկկոյի իշխանությունները, իրենց իսպանացի գործընկերների հետ պաշտոնական համագործակցությամբ, շարունակում են ստուգել Սեուտայում լրացուցիչ մահերի մասին հաղորդագրությունները, ինչպես նաև որոշել զոհերի իրական թիվը, նրանց ինքնությունը և քաղաքացիությունը՝ անհրաժեշտ իրավական, վարչական և մարդասիրական ընթացակարգերն ավարտելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն