Իրանը և Թուրքիան պատրաստվում են սահմանով անցնող նոր երկաթուղային գիծ կառուցել | news.am

Իրանը և Թուրքիան պատրաստվում են սահմանով անցնող նոր երկաթուղային գիծ կառուցել | news.am

news.am Իրանը և Թուրքիան պատրաստվում են կառուցել նոր երկաթուղային գիծ, որը Չեշմե-Սորայա սահմանային անցակետի միջոցով կմիացնի երկու երկրների երկաթուղային ցանցերը։ «Խավարան — Թավրիզ — Մարանդ — Չեշմե-Սորայա» նախագծի իրականացման պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մոտ ժամանակում, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ջաբար Ալի Զաքերին հայտնել է, որ անհրաժեշտ համաձայնեցումներն արդեն ստացվել են, իսկ նախնական ուսումնասիրություններն՝ ավարտվել։ Ըստ նրա, պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են վերջին վեց ամիսների ընթացքում։

Նախագիծը կիրականացվի EPC սխեմայով՝ մեկ միասնական պայմանագրի շրջանակում ներառելով նախագծումը, սարքավորումների մատակարարումը և շինարարությունը։ Դրա ստորագրումից հետո կապալառուն կանցկացնի լրացուցիչ ուսումնասիրություններ, որից հետո շինարարությունը կսկսվի միանգամից մի քանի հատվածներում՝ առաջին վեց ամիսների ընթացքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն