Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ | azatutyun.am

Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ | azatutyun.am

azatutyun.am Լիխտենշտեյնի կառավարությունը հայտնել է խոշոր կիբերհարձակման մասին, որի հետևանքով արտահոսել են շուրջ 31 հազար մարդու տվյալներ։

Հարձակման թիրախը դարձել է տնտեսապես շահառու անձանց պետական տվյալների բազան, որտեղ պահվում են ընկերությունների և այլ կազմակերպությունների իրական սեփականատերերի տվյալները։

Իշխանությունների փոխանցմամբ՝ առայժմ որևէ նշան չկա, որ տվյալները փոփոխվել կամ ջնջվել են։

Նախնական տվյալներով՝ հաքերները համակարգ մուտք են գործել հուլիսի 30-ին։ Իշխանությունները ստեղծել են ճգնաժամային շտաբ, իսկ դեպքի հանգամանքներն ու հարձակման շարժառիթները դեռ քննվում են։

Լիխտենշտեյնի կառավարությունը նշում է, որ ռեեստրը ստեղծվել էր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն