Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot համակարգերի հրթիռների մատակարարումը | azatutyun.am

Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot համակարգերի հրթիռների մատակարարումը | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածներից հետո, արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների և այլ սպառազինության մատակարարումը։

Նրա խոսքով՝ միայն անցած շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 1900 անօդաչու թռչող սարք, 1600 կառավարվող ավիառումբ և 144 հրթիռ։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել բալիստիկ հրթիռների արտադրությունը, մինչդեռ այդ արտադրությամբ զբաղվող մի շարք ռուսական ընկերություններ դեռևս չեն հայտնվել միջազգային պատժամիջոցների ցանկում։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ աշխարհում Patriot համակարգերի հրթիռներ կան, և այժմ անհրաժեշտ է, որ գործընկերները քաղաքական որոշում կայացնեն դրանք Ուկրաինային տրամադրելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն