Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում | factor.am

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում

Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վարուժան Ասլանյանը (71 կգ) նույնպես ավարտել է ելույթներն առանց մեդալի։

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 4:6 հաշվով պարտվել է բելառուս Վիտալի Հարձեին ու դուրս մնացել պայքարից։ Բելառուս ըմբիշն էլ բրոնզե մեդալը վիճարկել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մոխմադ Բաիսուլտանովի հետ ու պարտություն կրել 0:10 հաշվով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն ԱԱ-ին մասնակցեց 6 ըմբիշով ու չկարողացավ մեդալ նվաճել: Լավագույն արդյունքը գրանցեց Դավիթ Բալեյանը (55 կգ), որը պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում ու գրավել 5-րդ տեղը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն