Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը | 1lurer.am

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը | 1lurer.am

1lurer.am Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկաներին խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը:

«2014-ին օգոստոսի 3-ի նույն այս օրը տեղի ունեցավ մի ամբողջ ազգի կոտորած, այն է՝ ցեղասպանություն 21-րդ դարում, և սա մեծ աղետ էր եզդիների համար:

Այն, ինչ տեղի է ունեցել 2014-ին, դեռ շարունակվում է մեր օրերում: Եզդի աղջիկները, կանայք, մեր աղջիկները վաճառվում են արաբական շուկաներում: Մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր անհայտ է: Տասնյակ հազարավորները սպանվել են, տասնյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել, և մինչև հիմա՝ շուրջ 12 տարի անց, դեռ ճամբարներում են»,- ասաց պատգամավորը, ապա մայրենիով դիմեց ազգակիցներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն