Պուտին. Ուկրաինա եվրոպական զորքեր մտցնելը կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ | azatutyun.am

Պուտին. Ուկրաինա եվրոպական զորքեր մտցնելը կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինա եվրոպական զորքեր մտցելը կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ, հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Դեպի ո՞ւր են նրանք հրում իրենց ժողովուրդներին, իրենց երկրները: Ռուսաստանի հետ պատերազմի՞: Այժմ նրանք խոսում են այն մասին, թե մտածում են այն մասին, թե ինչպես զորք մտցնեն Ուկրաինայի տարածք: Դա նշանակում է պատերազմ Ռուսաստանի հետ», – «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե դա Մոսկվայի դիրքորոշումն է, որը Ռուսաստանը հասցրել է ամբողջ աշխարհին:

«Դա կարմիր գիծ չէ, դա Ռուսաստանի դիրքորոշումն է, ընդ որում՝ հասցված ամբողջ աշխարհին, առաջին հերթին՝ եվրոպացիներին, բավականին կոնկրետ և հասկանալի ձևով», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն