news.am Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի փաստաբան Էմին Խաչատրյան։
«Ինչ վերաբերում է մնացած հանգամանքներին, հետագայում մենք Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո պաշտպանական թիմով համապարփակ հայտարարությամբ հանդես կգանք անպայման։
Այս փուլում որպես դիրքորոշում ընդունեք, որ Արգամ Աբրահամյանը իրեն մեղավոր չի ճանաչում, նույնիսկ ինքն է դիրքորոշում հայտնել, որ այն աստիճան անհիմն մեղադրանք է, որ նույնիսկ էլ այդ մասով ավելի մեկնաբանություն չի տալիս։ Ինքը առհասարակ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ»,- ասաց նա։
Ըստ Քննչական կոմիտեի, դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում