factor.am Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը փոխել է նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի խափանման միջոցը՝ թույլ տալով նրան այցելել երկրի մի քանի մարզներ։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (САП), փոխանցում է Current time-ը։
Նախապես դատարանն արգելել էր Երմակին լքել Կիևը և Կիևի մարզը առանց քննիչի, դատախազի կամ դատավորի թույլտվության։ Այժմ նրան թույլատրվում է մեկնել Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Սումիի, Խարկովի և Խերսոնի մարզեր՝ այլ շրջաններով տարանցիկ անցնելու հնարավորությամբ։
Երմակը, որը 2020 թվականից ղեկավարում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմը, հրաժարական է տվել 2025 թվականի նոյեմբերին՝ «Էներգոատոմ»-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Նա ու ևս վեց անձ անցնում են Կիևի մերձակայքում գտնվող «Դինաստիա» շքեղ բնակելի համալիրի կառուցման ընթացքում 460 միլիոն գրիվնայի (10,4 միլիոն դոլար) լվացման գործով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում