Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը | 1lurer.am

Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը | 1lurer.am

1lurer.am Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն, պարո՛ն Կարապետյան, ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից. մեկը՝ ձեր, մյուսը՝ էդգար Ղազարյանի: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին:

«Մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց ունենք պրոբլեմ, մեծ պրոբլեմ, որովհետև պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը: Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նկատեց՝ երկու դեպքերը համեմատելը տեղին չէր, քանի որ առաջին միջադեպը լուծված է:

«Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը ինչ-որ չափով կիսում ենք գործընկերների մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք: Դրանից հետո ձեր որոշումը ձեր որոշումն է»,- ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը խնդրեց գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ, Նարեկ Կարապետյանը արձագանքեց. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն