Auto Draft

Հայաստանում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն պետք է լինի․ Արամ Վարդևանյան

«Ես տեսնում եմ պատգամավորներից այնպիսի ատելության զգացում․․․ մի հատ հանգամանք ընդգծենք՝ պետք է, որ Հայաստանի Հանրապետության ներսում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն լինի»,- Ազգային ժողովում հայտարարել է Աժ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անգամ Արամ Վարդևանյանը՝ ներողություն խնդրելով քաղաքացիներից խորհրդարանի նիստերին բովանդային արժեք չունեցող ելույթների համար։

«Ազգային ժողովում ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի և այլն, այդ ժամանակ ի՞նչ է պետք անել: Մենք սահմանափակված ենք Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով՝ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում»,- ասել է նա:

Վարդևանյանի խոսքով՝ նիստը նախագահը երբեք չպետք է սրի իրավիճակը

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք անում. դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում, դուք ձեր գնահատմամբ ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավել եք արձագանքում»,- նշել է նա:

Ընդդիմադիր պատգամավոր շեշտել է, որ ԱԺ նիստերի դահլիճում պետք է հնչի սուր քաղաքական խոսույթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական պատասխանատվության վերաբերյալ․

«Այլ հարց է՝ արդյո՞ք քաղաքական խոսքը կարող է հնչել այնպես, որ վիրավորական չլինի. ես մի անգամ այս հարցին անդրադարձել եմ՝ դա ոչ թե մեր ցանկությունն է, օրենքն է ասում: Հիմա կամ մի հատ եկեք այս պրոեկցիան էլ անենք (թող ներեն ինձ կրկին մեր հայրենակիցները, որովհետև ծանր օրինակ եմ բերելու). երբ մենք խոսում ենք զինված ուժերում մահվան դեպքերի մասին, որը թշնամու կրակից չէ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ նույն Ազգային ժողովը ինչ օրինակ պետք է ծառայի՝ վիրավորանքի՞, թե՞ օրենքով նախատեսված կարգի պահպանման»,- ասել է Վարդևանյանը՝ նշելով, որ սխալին երբեք սխալով չպատասխանելը որպես աքսիոմա պետք է դիտարկվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն