factor.am Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դժգոհություն է հայտնել նիստը նախագահողի վարվելակերպից՝ այն համեմատելով 8-րդ գումարման ԱԺ-ի աղմկոտ նիստերի հետ։
Կարապետյանն իր խոսքում օգտագործել է մարզական փոխաբերություններ՝ ակնարկելով իրենց թիմի ուժային պատրաստվածությունը. «Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան ու շատ ինքնավստահ տանձիկներ»։
Ի պատասխան պատգամավորի ելույթի՝ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը հորդորել է զերծ մնալ սադրանքներից և սպառնալիքների լեզվից։
«Պետք է ուղղակի սպառնալիքների լեզվով այս պահին չխոսել… առաջարկում եմ ուղղակի սադրանքների չդիմել, որպեսզի հետո հետևանքների համար պատասխանատվություն չկրել»,- ասել է նա։
Նախագահողը նաև հակադարձել է «բոքսի տանձիկների» թեմային՝ նշելով, որ թույլ չի տա որևէ պատգամավորի վերածվել նմանօրինակ թիրախի և խորհուրդ է տվել պոետիկ զեղումներով զբաղվել տանը։