ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Օգոստոսի 18-23-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8, Սյունիքում 3-4 աստիճանով։