Ազատություն քաղբանտարկյալներին. Երևանում բողոքի ակցիա է ընթանում ԵՄ գրասենյակի մոտ | arm.sputniknews.ru

Ազատություն քաղբանտարկյալներին. Երևանում բողոքի ակցիա է ընթանում ԵՄ գրասենյակի մոտ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. նրանք «Արդարադատությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար», «Ո՛չ բռնապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ու կալանավորվածների նկարներով պահանջում են աջակցել Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։

«Այստեղ մենք հավաքվել ենք` մեր բողոքի ձայնը բարձրացնելու ՀՀ–ում գոյություն ունեցող ահռելի թվով քաղաքական բանտարկյալների խնդրի շուրջ։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու այս արատավոր պրակտիկան ազատազրկել է շատերին։ Այսօր ազատազրկված են Արեգնազ Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արթուր Սարգսյանը և ՀՀ շատ այլ քաղաքացիներ»,– դիմելով ԵՄ-ին՝ ասաց «Մայր Հայաստան» շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը։

Հավաքվածները նշեցին, որ ԵՄ գրասենյակի դիմաց են, քանի որ Հայաստանում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, ինչին պետք է արձագանքեն միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն