Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից՝ Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական մատակարարումը Հայաստան։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ (APA) գործակալությունը, 26 վագոնից բաղկացած, 1820 տոննա ընդհանուր քաշով ցորենի խմբաքանակը օգոստոսի 19-ին Բիլաջարի կայարանից ուղարկվելու է Բոյուկ Քեսիկի ուղղությամբ։

Ադրբեջանական գործակալությունը հիշեցնում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, փոխադրվել է մոտ 43 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն