shantnews.am Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետ հայտարարվել է անցանկալի անձ, երեքշաբթի օրը հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարությանը։
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել երկուշաբթի ուշ երեկոյան՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ երկու ֆրանսիացի դիվանագետները հուլիսին Թեհրանում գաղտնի հանդիպման են մասնակցել օտարերկրյա միջամտության խոշոր գործով կասկածյալների հետ», – հաղորդել է IRNA-ն։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիացի դիվանագետների նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիան։