azatutyun.am ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «պատերազմի եռագլուխ կուսակցության» թեզին:
«Իսկ գիտե՞ք՝ ով է պատերազմի կուսակցությունը: Վերջին 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը: Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է: Պատմությունը ձեզ հիշելու է որպես եռապատերազմի կուսակցություն», – ասաց Կարապետյանը:
Վարչապետ Փաշինյանը «պատերազմի եռագլուխ» կուսակցություն է անվանում հիմնական ընդդիմադիր ուժերին՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին ու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին»: Դեռ նախընտրական շրջանից խոստացել է բանտ նետել նրանց ու ունեզրկել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում