armenpress.am Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա օրերին երկիրը կարտաքսի երկու իրանցի դիվանագետի։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան Իրանի անվտանգության ծառայության կողմից հուլիսին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի ձերբակալման և հարցաքննության:
«Ես հայտարարել էի, որ այս անհանդուրժելի գործողությունը հետևանքներ կունենա։ Դա տեղի է ունեցել։ Ֆրանսիայում իրանցի երկու դիվանագետ առաջիկա օրերին կարտաքսվի»,- նշել է Բարոն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում