news.am 2026 թվականի մայիսի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում բռնկված սաստիկ շոգերի ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է հավելյալ մահացության 7,3 հազար դեպք։ Նախնական տվյալները չորեքշաբթի օրը հրապարակել է Ֆրանսիայի Santé publique France հանրային առողջապահության գործակալությունը, հայտնում է Le Figaro-ն։
Հուլիսի 3-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված շոգի երկրորդ ալիքի ընթացքում արձանագրվել է 1243 հավելյալ մահ։ Սա ավելի քիչ է, քան հունիսի վերջին տեղի ունեցած առաջին ուժեղ շոգի ժամանակ գրանցված մահերի քանակը։
Հունիսի 17-ից 30-ը՝ սաստիկ շոգի առաջին փուլում, ընդհանուր առմամբ գրանցվել է 5764 հավելյալ մահ։
Եվս մոտ 300 մահ էլ արձանագրվել է այս տարվա շոգերի ամենաառաջին ալիքի ժամանակ, որը տևել էր մայիսի 24-ից 28-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում