news.am Բրազիլիայի հարավում ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտ 03:30-ին Պարանա նահանգի Իպիրանգա համայնքում։ Ըստ նախնական տվյալների՝ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին։
Զոհվածների մեծ մասը եղել են Իմբիտուվայի համայնքապետարանի առողջապահության վարչությանը պատկանող ավտոբուսում, որը պացիենտներին տեղափոխում էր Կուրիտիբա քաղաքի բժշկական հաստատություններ։ Զոհերի թվում է նաև բեռնատարի վարորդը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում