factor.am ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում գաղտնի նավագնացության միջանցք է ստեղծել, որի միջոցով ամեն օր միլիոնավոր բարել նավթ է տեղափոխվում։ Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
Միջանցքը գործում է արդեն մի քանի շաբաթ, որի շնորհիվ ամեն գիշեր 15-20 լցանավ է մտնում և դուրս գալիս նեղուցից Օմանի ափերի երկայնքով ձգվող հարավային երթուղով, ասվում է հրապարակման մեջ։
Աղբյուրների համաձայն՝ օրական մոտավորապես 10 միլիոն բարել նավթ է տեղափոխվում միջանցքով՝ ԱՄՆ-Իրան պատերազմից առաջվա ծավալի շուրջ կեսը։
«Մենք արդեն երկու ամիս է՝ վերահսկում ենք Հորմուզի նեղուցի հարավային մասը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է խոչընդոտ լինել, բայց նրանք չեն վերահսկում նեղուցը»,- ասել է Axios-ի աղբյուրներից մեկը։
Պարբերականի տեղեկություններով՝ Հորմուզի նեղուցում գործողությունը վերահսկող օպերատիվ խումբը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում