«Երեկվա քննարկումներից հետո, հուսով եմ՝ չեմ ընտրվի». Արեգա Հովսեփյանը | azatutyun.am

«Երեկվա քննարկումներից հետո, հուսով եմ՝ չեմ ընտրվի». Արեգա Հովսեփյանը | azatutyun.am

azatutyun.am «Ուժեղ Հայաստան»-ից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ երեկվա քննարկումներից հետո, հուսով է՝ չի ընտրվի:

Խորհրդարանում այժմ ընթանում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը: Օրեր շարունակ իշխող ուժը չի հստակեցնում, թե ինչպես կքվեարկի ընդդիմադիր թեկնածուների դեպքում: Առանց ՔՊ-ի ձայների ընդդիմադիրները չեն կարող ընտրվել:

«Եթե չընտրվեմ, իսկ ես հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որովհետև փաստացի ես նշեցի, որ ես ունեմ այս հանձնաժողովի հետ կապված իմ, մեր ֆրակցիայի որոշակի մոտեցումները, որ պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ, պետք է աշխատենք հենց մեր ժողովրդի առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելու հետ, մտցնելու ուղղությամբ, կարծես թե այդ օրը պատգամավորների, հատկապես, ոչ թե հատկապես, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները այդպես չէին կարծում, և եթե նրանք այդպես չեն կարծում, հետևաբար կա արդեն իսկ որոշակի տարբերություն մոտեցումների», – ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն