azatutyun.am Միացյալ Նահանգների սպառնալիքները ոչ մի դեպքում չեն վախեցնի Իրանին, որն ուժով կարձագանքի ցանկացած նոր հարձակման, հայտարարել է Իրանի նախագահը:
«Սպառնալիքները ոչ մի դեպքում չեն վախեցնի մեզ: Մենք կդիմադրենք նրանց մինչև վերջին շունչը և ջախջախիչ պատասխան կտանք»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանը «ուժի և արժանապատվության դիրքում» է: «Պատերազմը պետք է ավարտվի ինչ-որ պահի։ Ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, քանի դեռ մենք ուժի և արժանապատվության դիրքում ենք», – ասել է նա:
Իրանի նախագահն ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը որակել է որպես «մեծ նվաճում»: «Նրանք այս համաձայնագրում չեն կարողանում գտնել նույնիսկ մեկ կետ, որը վկայում է հանձնվելու մասին։ Բոլոր պարտավորությունները մյուս կողմում են», – ասել է իրանցի պաշտոնյան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում