news.am TikTok տեսահարթակը և դրա մայր ընկերությունը՝ ByteDance-ը, համաձայնել են ԱՄՆ կառավարությանը 400 մլն դոլար վճարել՝ երեխաների գաղտնիության պաշտպանության մասին օրենքի խախտման գործը կարգավորելու համար։ Սա ԱՄՆ-ում նմանատիպ խախտումների համար երբևէ նշանակված ամենախոշոր տուգանքներից մեկն է, հայտնում է BBC News-ը։
TikTok-ի և ByteDance-ի դեմ հայցը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել էր 2024 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Ամերիկյան իշխանություններն ընկերություններին մեղադրել են 13 տարեկանից փոքր միլիոնավոր օգտատերերի մասին «հսկայական ծավալի տվյալներ» հավաքելու մեջ՝ առանց ծնողների անհրաժեշտ համաձայնության, ինչը խախտում է 2000 թվականից գործող Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին օրենքը (COPPA)։
«Այսօր երեխաներն ու ծնողները ավելի լավ են պաշտպանված, քան այս գործի սկզբում», – հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Բրեթ Շումեյթը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում