Նոր պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցող երկրներին Իրանը թշնամի կհամարի | azatutyun.am

Նոր պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցող երկրներին Իրանը թշնամի կհամարի | azatutyun.am

azatutyun.am Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի դեմ հետագա տնտեսական սահմանափակումների հարցում Միացյալ Նահանգների հետ համագործակցող որևէ երկրի Իրանի կառավարությունը դիտարկում է որպես «թշնամի»:

Ռեզային սպառնացել է, որ նման դեպքում այդ երկրները հարվածների թիրախ են դառնալու:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստահարցազրույցում նաև վստահեցրել է՝ եթե երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ ծրագիրն իրագործվի, Թեհրանը թույլ չի տալու, որ «գեթ մեկ կաթիլ նավթ դուրս գա ոչ միայն Հորմուզի նեղուցից, այլև ամբողջ Պարսից ծոցից»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն