«Ուժեղ Հայաստանը» ԱԺ կանոնակարգի խախտման հարցով կդիմի ՍԴ․ Նարեկ Կարապետյան | arm.sputniknews.ru

«Ուժեղ Հայաստանը» ԱԺ կանոնակարգի խախտման հարցով կդիմի ՍԴ․ Նարեկ Կարապետյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը խախտելու համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի՝ խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն ընդմիջելու և կառավարության` 2026-2031 թվականների ծրագրի քննարկումը սկսելու մասին է։

Լրագրողները հետաքրքրվեցին` այսօր խմբակցության պատգամավորները հարցեր ուղղելո՞ւ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Շատ հարցեր կան»։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև կառավարության ներկայացրած ծրագիրը խնդրահարույց որակեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն