factor.am Եվրամիությունը խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին «այնքան ժամանակ, որքան պահանջվում է»։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Մենք կշարունակենք տրամադրել այնքան աջակցություն, որքան անհրաժեշտ է, և այնքան ժամանակ, որքան կպահանջվի՝ պատերազմի ժամանակ, խաղաղության բանակցությունների ժամանակ և վերակառուցման ընթացքում»,- նշել է նա։
Ըստ Կոշտայի՝ Եվրամիության տեսլականը չի սահմանափակվում միայն պատերազմի ժամանակաշրջանով․ «Ուկրաինայի ապագան Եվրամիության կազմում անվտանգության և երկարաժամկետ ժողովրդավարական կայունության լավագույն երաշխիքն է՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ ամբողջ Եվրոպայի համար»։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը։
«Մենք կմեծացնենք ճնշումը՝ մինչև Ռուսաստանը դադարեցնի սպանությունները, ցուցաբերի խաղաղության նկատմամբ անկեղծ նվիրվածություն և մարտադաշտից անցնի բանակցությունների սեղանի»,- նշել է Կոշտան։
ԵՄ Խորհրդի նախագահն անձամբ կմասնակցի «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը Կիևում՝ օգոստոսի 24-ին։
Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանելու մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։ Սա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի պաշտոնը ստանձնելուց հետո։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում