Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ | 1lurer.am

Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ-ի արևմտյան Նևադա նահանգում ավելի քան 40000 մարդ տարհանվել է Ռենո քաղաքի մոտ արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով: Եվս 45000 մարդու հրահանգվել է պատրաստվել տարհանման, կիրակի՝ օգոստոսի 23-ին, CNN-ի եթերում հայտարարել է Ռենոյի քաղաքապետ Հիլարի Շևեն։

Hawk անվանումը ստացած հրդեհը բռնկվել էր մեկ օր առաջ, իսկ մեկ օր անց տարածվել ավելի քան 6000 հեկտար տարածքում: Կրակը Ռենոյից՝ Կալիֆոռնիայի սահմանի մոտ գտնվող ավելի քան 280000 բնակիչ ունեցող քաղաքից, 8 կմ հեռավորության վրա է։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վեց մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, վիրավորվել է, հրկիզվել է մի քանի տուն: Նևադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն արտակարգ դրություն է հայտարարել Ուոշո շրջանում, որի վարչական կենտրոնը Ռենոն է:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառը մարդիկ են՝ չտրամադրելով լրացուցիչ մանրամասներ: Կատարվում է հետաքննություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն