Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | armenpress.am

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | armenpress.am

armenpress.am Թուրքիայի կրթության նախարարության նոր որոշմամբ՝ այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացի երեխաներն այլևս չեն կարողանալու կրթություն ստանալ հայկական փոքրամասնական դպրոցներում։

Շուրջ տասը տարի հայաստանցի այս երեխաներին, ում ծնողները Թուրքայում ունեն աշխատանքի կամ բնակության իրավունք, թուրքական իշխանությունները «հյուր-աշակերտի» կարգավիճակով թույլատրում էին կրթություն ստանալ Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այստեղ երեխաները, թուրքահայ երեխաների հետ կողք կողքի, մասնակցում էին բոլոր դասընթացներին, հանձնում էին քննութուններ, սակայն պաշտոնական ավարտական վկայական չէին ստանում։ Փոխարենը, նրանց էր հանձնվում ավարտական գնահատականները պարունակող փաստաթուղթ։

Սակայն Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները օրերս տեղեկացրել են հայկական դպրոցներին, որ նրանց հարկի տակ հայաստանցի երեխաներն այլևս չեն կարող շարունակել ուսումը։ Փոխարենը, նոր որոշման համաձայն՝ այդ երեխաները պետք է կրթություն ստանան թուրքական պետական դպրոցներում։

Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախարարության նոր որոշումը չի վերաբերում միայն հայկական դպրոցներին և հայաստանցի երեխաներին։ «Նախարարությունն ուրիշ փոքրամասնական դպրոցների պարագայում ունեցել է որոշ դիտարկումներ, որոնց հիման վրա միջամտության անհրաժետություն է զգացել։ Եվ դրա հիման վրա ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանից արտագաղթած ընտանիքների երեխաները, որոնք մեր դպրոցներ են հաճախում «հյուր-աշակերտի» կարգավիճակով, զրկվում են այդ հնարավորությունից»,- ասաց Գոչունյանը։

Նա մանրամասնեց, որ տվյալ պարագայում խոսքը միայն հայկական համայնքային դպրոցների մասին է և չի վերաբերում Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» դպրոցին։ 2000-ականների սկզբից գործող այս դպրոցում, որը չի ճանաչվում Թուրքիայի իշխանությունների կողմից ու չունի որևէ կարգավիճակ, կրթություն են ստանում Թուրքիայում ժամանակավոր բնակություն հաստատած հայաստանցի միգրանտների երեխաները: Այստեղ կրթությունն իրականացվում է հայկական դասագրքերով՝ Հայաստանի կրթական ծրագրի համապատասխան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն