Ֆրանսիան կշարունակի ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու գործընթացը | azatutyun.am

Ֆրանսիան կշարունակի ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու գործընթացը | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիայի կառավարությունը նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ կշարունակի ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու գործընթացը։

Հուլիսին Ֆրանսիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով 15 տարեկանից փոքր երեխաներին արգելվում էր օգտվել սոցիալական ցանցերից, իսկ ավագ դպրոցներում՝ բջջային հեռախոսներից։

Սակայն այս ամսվա սկզբին երկրի բարձրագույն դատարանը չեղարկել էր սոցիալական ցանցերի վերաբերյալ դրույթը։ Սահմանադրական խորհուրդը, սակայն, չէր անդրադարձել ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելող դրույթին։

Կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Մակրոնը որոշել է ուժի մեջ մտցնել բջջային հեռախոսների արգելքը նախատեսող օրենքը՝ չնայած 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքը չեղարկելու Սահմանադրական խորհրդի որոշմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն