ՌԴ-ում լավ չպաշտպանված օբյեկտները կանցնեն արտաքին կառավարման. Պուտինը հրամանագիր է ստորագրել | azatutyun.am

ՌԴ-ում լավ չպաշտպանված օբյեկտները կանցնեն արտաքին կառավարման. Պուտինը հրամանագիր է ստորագրել | azatutyun.am

azatutyun.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է «Ռուսաստանի Դաշնությունում կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունն ապահովելու միջոցառումների մասին» հրամանագիրը։ Դրանում նշվում է, որ եթե նման օբյեկտների սեփականատերերը չեն կարողանում բավարար միջոցներ ձեռնարկել դրանք պաշտպանելու համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, օբյեկտը կարող է ժամանակավորապես փոխանցվել արտաքին կառավարման։

Փաստաթղթում նշվում է, որ արտաքին կառավարումը կիրականացնի Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը կամ «նախագահի կարգադրությամբ որոշված» այլ կազմակերպություն։ Ժամանակավոր կառավարիչը կկարողանա կառավարել ընկերության շարժական և անշարժ գույքը, դրա արժեթղթերը և կանոնադրական կապիտալում բաժնեմասերը, ինչպես նաև իրականացնել սեփականության հետ կապված այլ իրավունքներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն