Բեռլինի Թանգարանային կղզու 50-ից ավելի բացառիկ ցուցանմուշներ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում | factor.am

Բեռլինի Թանգարանային կղզու 50-ից ավելի բացառիկ ցուցանմուշներ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում

Սեպտեմբերի 22-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցադրությունը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով։ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից կներկայացվի ավելի քան 50 ցուցանմուշ՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։

Ցուցադրության շրջանակում ներկայացված են Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, Իտալիայից և Գերմանիայից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր և ճարտարապետական զարդաքանդակներ։ Առանցքային նմուշներից են Ք․ա․ 12-11-րդ դարերով թվագրվող վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները, որոնց բեռլինյան օրինակներն առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։

Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցության արդյունքն է և կգործի մինչև 2027 թվականի մարտի 21-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն