factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին մահացել է՝ նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ ենթադրությունների ֆոնին, գրում է CNN-ը։
«Ես չեմ կարծում, որ նա մահացել է։ Նա շատ լուրջ վիրավորվել էր։ Նրա մարմնի ձախ կողմը՝ ձեռքը, ոտքը, ամբողջությամբ։ Նա շատ լուրջ վիրավորվել էր։ Բայց ես չեմ կարծում, որ նա մահացել է»,- Թրամփը հայտարարել է ռադիոհաղորդավար Գլեն Բեքի հետ ուղիղ հեռախոսային հարցազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ Իրանի պաշտոնյաները շարունակում են խորհրդակցել նրա հետ և կարևոր հարցերի վերաբերյալ ստանալ նրա «վերջնական օրհնությունը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում