Ուզում եմ հանցագործության մասին հաղորդում տալ․ իսկապես գիտեի, որ գալու են, իրավապահների մասին իմացել եմ Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին լրագրողների զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդի, «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
«Ինքն այդ մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանում, թե՛ վերջում ԱԺ ամբիոնից։
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որը նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանն կալանավորելու միջնորդության քննությունը։