Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում, եթե սահմանված ժամկետում ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն:
Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Չեմ նախանձում, որովհետև պետության և ժողովրդի 8 տարվա զայրույթը իրենցից հանելու ենք՝ իհարկե որևէ ապօրինի բան չանելով: Ու ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ խնդիր, ասել եմ՝ գտեք, եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ուրեմն՝ ում նայեմ, ասելու եմ՝ ինքն ա, ու էնտեղ, որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու:
Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատել: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձևի սպառնում եմ»,- ասաց Փաշինյանը: