Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել | 1lurer.am

Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում գտնվող կիսակառույցի մոտ զենք-զինամթերք է թողել։

Քրեական ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 3 նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն