Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում, զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են գավառցու երկու ազգականներին։
Ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնաբերվել են պարկերով 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։