Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը | factor.am

Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը

Մահացել է անվանի բալետի արտիստ, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Սերյոժա Պետրոսյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ նա իր ստեղծագործական ուղին նվիրել է բալետային արվեստին և թատրոնի բեմին՝ կերտելով տասնյակ հիշարժան դերեր։

«Խոր վշտով տեղեկացանք անվանի բալետի արտիստ, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Սերյոժա Պետրոսյանի մահվան մասին։

Իր ողջ ստեղծագործական ճանապարհը նա նվիրեց բալետային արվեստին և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին՝ թողնելով տասնյակ հիշարժան դերեր և գեղեցիկ ստեղծագործական ժառանգություն։

Սերյոժա Պետրոսյանի անունը կմնա հայկական բալետի պատմության մեջ՝ որպես տաղանդավոր արտիստի, նվիրյալ արվեստագետի և իր գործին անմնացորդ ծառայած մարդու։

Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։

Հավերժ հիշատակ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն