shantnews.am Թուրքիայի Բուրսա նահանգում տեղի ունեցած տոնակատարությունից հետո թունավորման գանգատներով բժշկական օգնության է դիմել շուրջ 400 մարդ. այս մասին հայտնել է տեղի առողջապահության վարչությունը։
Տեղի իշխանությունների հայտարարության համաձայն՝ միջոցառման ընթացքում հավի միս և բրինձ օգտագործելուց հետո սննդային թունավորում ստացած 367 քաղաքացի բժշկական օգնության է դիմել Օրհանելիի հիվանդանոց և մի շարք այլ բուժհաստատություններ։
Ըստ գերատեսչության՝ օգնության դիմածներից 74-ը հոսպիտալացվել է. նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել, իսկ 23 հոգի շարունակում է մնալ բժշկական հսկողության տակ։
Սննդամթերքի նմուշներ են առգրավվել, և միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։