Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում | 1lurer.am

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 25-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց պայմանագրի և խախտելով ընդերքօգտագործման պահանջները, արդյունահանում և իրացնում է տուֆ քար։

Քրեական ոստիկանների ստուգողական այցի ժամանակ հիշյալ տարածքում քարհատման աշխատանքներ էր կատարում ռելսագնաց հաստոց, կային մասամբ և ամբողջությամբ հանքաքար բարձած բեռնատարներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տվյալի՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանն ու համայնքին պատճառվել է երկու միլիոն 400 հազար դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն