Աերացիայից այսօր բերման ենթարկված 2 բնակիչները ձերբակալվել են | news.am

Աերացիայից այսօր բերման ենթարկված 2 բնակիչները ձերբակալվել են | news.am

news.am Աերացիայից այսօր բերման ենթարկված 2 բնակիչները ձերբակալվել են։

News.am–ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։

Նշենք, որ այսօր բերման էին ենթարկվել Աերացիայի տնակներում բնակվող Արմեն Մանուկյանը եւ Ալինա Մանուկյանը, որոնք ըստ հարազատների, ունեն առողջական խնդիրներ, երկրորդ կարգի հաշմանդամներ են։ Ալինա Մանուկյանը 3 ամսական բալիկ ունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում տրակտորներին մոտենալ տներին։

Դեռևս օգոստոսի 28-ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։ Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն