Պատժամիջոցների նպատակն է Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Բեսենթ | azatutyun.am

Պատժամիջոցների նպատակն է Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Բեսենթ | azatutyun.am

azatutyun.am Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների նպատակն է «ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում նրանք պատրաստ կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ», CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Մինչ այդ էլ լրագրողների հետ զրույցում Սքոթ Բեսենթն ասել է, որ Իրանը լուրջ է վերաբերվում ԱՄՆ պատժամիջոցներին և այժմ ագրեսիվ կերպով է պատասխանում, քանի որ տնտեսական կորուստներ է կրում դրանց հետևանքով։

«Կարծում եմ՝ նրանք ռազմական միջոցներ են ձեռնարկում, քանզի տնտեսական կորուստներ են կրում», – լրագրողներին նա ասել է Հյուսիսային Կարոլինայում G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ն անցած շաբաթվա սկզբին հայտարարեց, որ «տնտեսական նոր գրոհ» է սկսում Իրանի դեմ: Երեկ գիշերն էլ մոտ մեկ ամիս տևած հրադադարից հետո ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն