armenpress.am ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլն առաջիկա օրերին կլքի իր պաշտոնը Պենտագոնում՝ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ ամիսների լարվածության ֆոնին: Աս մասին հաղորդում է The Hill-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Նրանց խոսքով՝ Դրիսկոլն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ցամաքային զորքերի ներկայիս վիճակը և հրաժարականի դիմում ներկայացրել։
«Դրիսկոլը շատ արդյունավետորեն խթանել է նախագահ Թրամփի «Ամերիկան կրկին ուժեղ դարձնենք» ծրագիրը Բանակի ստորաբաժանումում՝ ակնառու առաջնորդություն ցուցաբերելով պատմական ռազմական գործողությունների ընթացքում, հատուկ ուշադրություն դարձնելով մարտական պատրաստվածությանը և կրակային հզորությանը, օգնություն ցուցաբերելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Գերագույն հրամանատարի և պատերազմի նախարարի հետ նրա աշխատանքի շնորհիվ ԱՄՆ բանակն ավելի ուժեղ է դարձել, քան երբևէ», – The Hill-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին։
Դրիսկոլն ապրիլից նաև ԱՄՆ բանակի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, քանի որ Հեգսեթը հեռացրել էր այդ պաշտոնը զբաղեցնող Ռենդի Ջորջին։ Ըստ աղբյուրներից մեկի՝ առաջիկա օրերին պաշտոնից կհեռանա նաև բանակի փոխնախարար Դեյվ Ֆիցջերալդը։
Ավելի վաղ The Hill-ը հաղորդել էր, որ Դրիսկոլը պատրաստ է պաշտոնը թողնել մինչև Աշխատանքի օրը՝ սեպտեմբերի 7-ը, սակայն Սպիտակ տունը ցանկանում է, որ նա պաշտոնում մնա առնվազն մինչև ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում