azatutyun.am Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ Իրանն ունի արտարժույթի բավարար պահուստներ, և երկրում տնտեսական փլուզում չի լինի, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը: Աբդոլնասեր Հեմմատին արձագանքել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը, թե Թեհրանը հարձակվում է, քանզի հասկանում է, որ պարտվում է տնտեսական պատերազմում։
Կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հեմմատին ասել է, որ Կենտրոնական բանկը պատրաստ է մինչև 2 միլիարդ դոլար ներարկել արտարժույթի շուկա՝ վերջին շրջանում նկատվող անկայունությունը հանդարտեցնելու համար:
«Միացյալ Նահանգների նախագահին ես ասում եմ՝ Իրանն ունի [արտարժույթ] և բավականաչափ», – ասել է նա:
Իրանի ԿԲ նախագահի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, խոստովանեցին, որ ԱՄՆ պատժամիջոցներն ու Իրանի ռազմածովային շրջափակումը տնտեսության համար դժվարություններ են ստեղծում: Ըստ Al Jazeera-ի՝ Հեմմատիի հայտարարությունը նաև նպատակ ունի հանգստացնել շուկաները:
Իրանցի պաշտոնյան ասել է, որ Կենտրոնական բանկը շարունակում է հավաքել արտարժույթով դեբիտորական պարտքերը և ունի ներքին պահուստներ, ինչպես նաև այլ ռեսուրսներ, թեև հավելել է, որ դրանց մանրամասները չի կարող գաղտնազերծել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում