azatutyun.am Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարձակում են գործել Օդեսայի վրա, հայտնել են Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը և շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։ Երկու մարդ հոսպիտալացվել է։ Օլեգ Կիպերն ասել է, որ հարձակման թիրախը քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներն են։
Օդեսայում վնաս է հասցվել 24 հարկանի բնակելի շենքի մի քանի բնակարան և մոտակայքում կայանված մեքենաներ, ինչպես նաև երկու լիցեյների, բիզնես կենտրոն և պահեստներ:
Կրթական հաստատություններին պատճառված վնասի պատճառով ուսուցումը ժամանակավորապես կազմակերպվել է հեռավար, ասել է մարզային վարչակազմի ղեկավարը։
Կիևի Գոլոսիևսկի շրջանում կործանված անօդաչուի բեկորների հետևանքով բաց տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում