Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները | factor.am

Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Կատարի դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինի հետ քննարկել է Հայաստան–Կատար համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։ Հանդիպմանը կարեւորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն