Ռուբինյանը Էդգար Ղազարյանին դուրս է հրավիրել ԱԺ դահլիճից

Ռուբինյանը Էդգար Ղազարյանին դուրս է հրավիրել ԱԺ դահլիճից

Աժ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դուրս հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճից Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ելույթի ժամանակ տեղից պարբերաբար արձագանքելու համար։

Գալյանն ասում էր, որ նախատեսում են սահմանափակել այն քաղաքական ուժերի գործունեությունը, «որոնք կքարոզեն անկախությունից հրաժարում».

«Ինչ վերաբերում է նրան, որ դուք դեմ եք լինելու նոր Սահմանադրության ընդունմանը, պատնեշ եք հանդիասանալու ժողովրդի համար, խնդրեմ, կարող եք դուք որոշել դա»։

Երբ Ղազարյանը տեղից խոսում էր, Ռուբինյանը նրան դուրս հրավիրեց՝ մինչև օրվա ավարտը վերադարձի արգելքով։ Ռուբինյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց Ղազարյանին դուրս բերելու համար, և իր պատասխան վերջինիս «վախկոտ» արտահայտության՝ ասաց.

«Վախկոտը դու ես ու գնացիր ստեղից։ Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն