Հեռացրեք ինձ, թե չէ ես ձեզ եմ հեռացնելու․ Փաշինյանը՝ ընդդիմությանը | tert.am

Հեռացրեք ինձ, թե չէ ես ձեզ եմ հեռացնելու․ Փաշինյանը՝ ընդդիմությանը | tert.am

tert.am Պարոն Վարդևանյանը շատ կարևոր բան ասեց, ասեց՝ մենք Ղարաբաղի շարժումը շարունակելու ենք և խաղաղություն ենք բերելու։ Ժողովուրդ ջան, դուրս եկեք, միացեք, գնացեք այս մարդկանց հետևից, օր առաջ հեղափոխություն արեք, ստեղս ա հասել իշխանությունը, Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես եմ խանգարո՞ւմ, ես դավաճանաբար ասել եմ՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, քաջ Նարեկը և քաջ Արամը, ես եմ խանգարում, որ գնան ազատագրեն ծովից ծով Հայաստանը, գնացեք էս մարդկանց հետևից, ցույց տվեք ձեր կամքը, հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ:

Հեռացրեք ինձ, թե չէ ես ձեզ եմ հեռացնելու: Գնում ենք հանրաքվեի, մարդիկ կողմ քվեարկեցին՝ ես ստորագրում եմ խաղաղությունը, հեռանում եմ։ Կողմ չեն քվեարկում՝ էլի հեռանում եմ։ Ապացուցեք, որ ուզում եք ինձ հեռացնել»,-նշել է նա` դիմելով ընդդիմությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն