ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են իրանական երեք նավթատար | azatutyun.am

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են իրանական երեք նավթատար | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ զինված ուժերն այսօր հայտարարել են, որ հարվածներ են հասցրել և ոչնչացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված երեք նավթատար նավ՝ այն բանից հետո, երբ իրանական ռազմական կառույցը կրակ է բացել ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ։

Հայտարարության համաձայն՝ թիրախավորված երեք նավերն էլ «ԻՀՊԿ-ին և տարածաշրջանում նրա դաշնակից խմբավորումներին ֆինանսավորող բազմամիլիարդանոց ստվերային ցանցի» մաս են կազմել։

«Իրանն այլևս որևէ միջոց չունի դրանք պաշտպանելու համար»,- հաղորդում է ԱՄՆ զինված ուժերը:

ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է․ «ԻՀՊԿ-ի համար ուղերձը պետք է հստակ լինի․ եթե դուք կրակում եք մեր երկու նավերի ուղղությամբ, մենք ձեզ ավելի մեծ տնտեսական վնաս ենք հասցնելու՝ ոչնչացնելով ձեր երեք նավերը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն