Պուտինը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շփումներն արդյունավետ են | azatutyun.am

Պուտինը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շփումներն արդյունավետ են | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում մեկնարկած բանակցությունների սկզբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները միշտ արդյունավետ են եղել, և որ Ռուսաստանի համար հարմար է նրանց հետ աշխատելը։

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին փոխանցել է իր լավագույն բարեմաղթանքները և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պատվիրակության այցի ընթացքում հրադադար պահպանելու համար։

Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ միջնորդների անվտանգությունն ապահովելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն